Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Հարուցվել է քրեական գործ՝ գիշերային ակումբի մոտ 4 տղամարդու ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ

14.01.2016 16:13


ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 4 անձի ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ:

2016թ.-ի հունվարի 14-ին ահազանգ է ստացվել, որ կտրած-ծակած վնասվածքով բժշկական կենտրոն է տեղափոխվել 4 տղամարդ։ Պարզվել է, որ նշված անձինք մարմնական վնասվածքներն ստացել են նույն վայրում։

Նախնական տվյալներով՝ Երևանի Ալեք Մանուկյան փողոցում գործող ակումբներից մեկի մոտ անձնական փոխհարաբերությունների շուրջ  ծագած վիճաբանության  ընթացքում կտրող-ծակող առարկայով հարվածել և թափանցող  մարմնական վնասվածքներ են պատճառվել Է.Հայրապետյանին, Ա.Մարգարյանին, Մ.Մարտիրոսյանին և Ռ.Գասպարյանին։

Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

Կատարվում է նախաքննություն:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցվածչէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի