Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Վանաձորում ծանր մարմնական վնասվածք է պատճառվել 20-ամյա երիտասարդի

04.05.2015 12:21
2015 թվականի մայիսի 3-ին՝ ժամը 00:45-ին, «Վանաձորի բժշկական կենտրոն»  է տեղափոխվել Վանաձորի բնակիչ 20-ամյա Դ. Սարգսյանը՝ «որովայնի շրջանի և ձախ թևի ծակած-կտրած թափանցող, կրծքավանդակի շրջանի ծակած վերքեր» ախտորոշմամբ:
 
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:
 
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ` առերևույթ հանցանք կատարած անձի ինքնությունը և դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
 

Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի