Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. առերևույթ հանցագործություն կատարած անձը դիմել է փախուստի

12.09.2018 16:53

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին և 113-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով:

2018թ. սեպտեմբերի 5-ին՝ ժամը 02:05-ին, ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժին «Աստղիկ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել՝ «որովայնի շրջանի կտրած-ծակած վերք» և «ձախ ազդրի շրջանի ծակած վերք» ախտորոշմամբ Երևան քաղաքի բնակիչների՝ հիվանդանոց տեղափոխվելու մասին:

01:30-ին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «աջ ազդրի պատռված վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1987թ. ծնված քաղաքացի:

Դեպքի առթիվ 05.09.2018թ. ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

Քրեական գործով ձեռնարկված գործողությունների արդյունքում բավարար տվյալներ են ձեռք բերվել, որ Երևան քաղաքի Ներքին Շենգավիթ 5-րդ փողոցում մի քաղաքացի իրեն պատկանող «ԲՄՎ-X5» տեսակի ավտոմեքենայի մեջ իր կնոջ հասցեին բարձրաձայն հայհոյանքներ հնչեցնելու պատճառով ծագած վիճաբանության ընթացքում Ներքին Շենգավիթ 6-րդ և 13-րդ փողոցների հատման վայրում գտնվող «Խաչքար» տեղանքում, խուլիգանական դրդումներով, նախապես իր մոտ եղած սուր կտրող-ծակող գործիքով, դիտավորությամբ հարվածել է քաղաքացիների՝ պատճառելով նրանց միջին ծանրության վնասներ, որից հետո դեպքի վայրից դիմել է փախուստի:

Դեպքի առթիվ 05.09.2018թ. ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով հարուցվել է քրեական գործ:

2018թ. սեպտեմբերի 5-ին գրություն է ստացվել այն մասին, որ առերևույթ հանցագործություն կատարած քաղաքացին Զվարթնոց օդանավակայանից լքել է ՀՀ տարածքը:

Նախաքննությամբ 3 քաղաքացիներ ճանաչվել են տուժողներ և հարցաքննվել:

10.09.2018թ. առերևույթ հանցագործություն կատարած քաղաքացու նկատմամբ հայտարարվել է հետախուզում, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի