Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Պարզաբանում է ՔԿ դեպարտամենտը

22.01.2016 13:32


Մամուլում այսօր տեղեկույթ էր հրապարակվել առ այն, թե քննչական կոմիտեն 500 դրամանոց զուգարանի թղթի պահանջ է ներկայացրել։

Պարզաբանում ենք, որ ՀՀ քննչական կոմիտեի՝ 2016թ.գնումների անվանացանկում, որը կազմված է 164 տողից, տեղի է ունեցել տեխնիկական վրիպակ. 2016թ-ի համար մեր կողմից նախատեսվել էր գնել ընդհանուր թվով 500 հատ զուգարանի թուղթ , միավորի գինը՝ 100 ՀՀ դրամ, որը ամենաէժան գինն է:

Անվանացանկը կազմելիս քանակի և միավորի գնի թվերը տեխնիկական սխալի հետևանքով լրացվել են հակառակ սյունակներում:

Վրիպակը չէր անդրադարձել բյուջետային հայտի տարեկան ընդհանուր գումարի մեծության վրա, քանի որ ամբողջ տարվա համար 50.000 ՀՀ դրամը մնացել էր անփոփոխ:

Շնորհակալություն ենք հայտնում մամուլին՝ վրիպակը նկատելու համար: Այն ուղղելու նպատակով դեպարտամենտն արդեն համապատասխան գրություն է ուղարկել  ՀՀ ֆինանսների նախարարություն։ 

ՀՀ ՔԿ դեպարտամենտ


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի