Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Դեղատնից կատարված գողությունը բացահայտվել է

19.01.2018 17:46

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են  հոկտեմբերին Երևանի կենտրոնում գործող դեղատներից մեկում կատարված գողության հանգամանքները. պատճառված վնասը վերականգնվել է, քրեական գործի վարույթը՝ կարճվել:

2018 թվականի հունվարի 17-ին ՀՀ քննչական կոմիտեն  հաղորդագրություն էր տարածել՝ Երևանում գործող դեղատներից մեկից 2017թ. հոկտեմբերի 20-ին կատարված հափշտակության վերաբերյալ և քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով հրապարակել դեպքի օրը նշված դեղատանը կատարված տեսագրությունը՝ խնդրելով պատկերված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին։

Տեսանյութում պատկերված երիտասարդ աղջիկը ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին, ցուցմունք տվել դեպքի շուրջ:

Նախաքննության ընթացքում տուժողին հատուցվել է պատճառված վնասը, և վերջինս հրաժարվել է բողոք  ներկայացնել:

Քրեական գործի վարույթը կարճվել է՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով՝ հաշտության հիմքով:

Երիտասարդ կնոջ խնդրանքով ՀՀ ՔԿ-ն հեռացրել է  պաշտոնական կայքէջում տեղադրված տեսանյութը և լուսանկարները:


 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի