Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Սպանություն Ալավերդիում. կասկածյալը ձերբակալվել է

30.11.2016 22:30

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` 65-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ: Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը եւ ձերբակալվել:
 

65-ամյա Հայկ Վարդումյանի դիակը հայտնաբերվել է 2016 թվականի նոյեմբերի 30-ին` ժամը 15:40-ին, Ալավերդի քաղաքի Սանահին Սարահարթ թաղամասի բնակարաններից մեկում` բռնության հետքերով:
 

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, կատարվել դեպքի վայրի զննություն, մարմնի քննում, նշանակվել դատաբժշկական փորձաքննություն:
 

Քրեական գործի շրջանակներում իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում սպանության կասկածանքով ձերբակալվել է տուժածի ծանոթը, ով 44 տարեկան տղամարդ է:
 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի