Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Դեպքի վայրի զննությամբ ՀՀ ԶՈՒ մարտական հենակետերից մեկի մոտ հայտնաբերվել է ադրբեջանական ԶՈՒ համազգեստով դիակ

30.12.2016 14:54
Ադրբեջանի զինված ուժերի կողմից ագրեսիվ պատերազմ սանձազերծելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկվում են ակտիվ քննչական գործողություններ՝ ադրբեջանական զինված ուժերի՝ Հայաստանի Հանրապետության տարածք ներխուժելու և ռազմական գործողություններ ծավալելու, ՀՀ ՊՆ թիվ N զորամասի պահպանությանը հանձնված «N» մարտական հենակետի անձնակազմի նկատմամբ հարձակում գործելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Դեպքի վայրի զննությամբ՝ ՀՀ ԶՈՒ մարտական հենակետերից մեկի մոտ հայտնաբերվել է ադրբեջանական ԶՈՒ համազգեստով դիակ, որի ինքնությունը պարզվում է։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, դեկտեմբերի 29-ին խախտելով պետությունների և ժողովուրդների խաղաղ գոյատևմանն ուղղված միջազգային իրավունքի նորմերը, Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի սահմանամերձ գոտու` Չինար գյուղից  դեպի հարավ-արևելք պետական սահմանի հատվածի պահպանությունն իրականացնող ՀՀ զինված ուժերի մարտական հենակետերը գրավելու նպատակով, 2016թ. դեկտեմբերի 29-ին՝ վաղ առավոտյան, խախտելով  Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, Հայաստանի Հանրապետության նկատմամբ կատարելով «ագրեսիայի ակտ»՝ ներխուժել են ՀՀ տարածք, ծավալելով ռազմական գործողություններ, սանձազերծելով ագրեսիվ պատերազմ՝ զինված հարձակում են գործել ՀՀ ՊՆ թիվ N զորամասի պահպանությանը հանձնված «N» մարտական հենակետի անձնակազմի նկատմամբ։

Ազգային և կրոնական ատելության շարժառիթով զուգորդված՝ ադրբեջանական զինված ուժերի կողմից սպանվել են նույն զորամասի զինծառայողներ ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանը, շարքայիններ Էրիկ Գարիկի Աբովյանը և Էդգար Գրիգորի Նարոյանը, որից հետո, հանդիպելով մարտական հենակետի և օգնության հասած ստորաբաժանումների դիմադրությանը, նահանջել են:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 384-րդ հոդվածի 2-րդ մասով և 104-րդ հոդված 2-րդ մասի 1-ին, 7-րդ և 13-րդ կետերով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

 

Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի