Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Դրամապանակի գողություն՝ փողոցում (Լուսանկարներ)

03.08.2016 12:52

Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացու դրամապանակը գողացած անձի ինքնությունը։
 

2016 թվականի հուլիսի 12-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Տիգրան Մեծ փողոցում առերևույթ հանցագործություն կատարած անձը քաղաքացու պայուսակից հափշտակել է վերջինիս դրամապանակը, որի մեջ եղել է  գումար, ոսկյա կախազարդ, ID քարտ, բանկային և այլ քարտեր:
 

Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի և 324-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
 

Նախաքննության ընթացքում ստացվել են դեպքի վայրում առկա անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, որտեղ երևում է կարճաթև մոխրագույն շապիկ և սև ու սպիտակ նախշերով կիսաշրջազգեստ հագած մի կին, ով, ըստ քաղաքացու, հափշտակել է իր դրամապանակը: Կինը, ում ձեռքին երևում է քաղաքացու հափշտակված դրամապանակը,  նստում է տաքսի և հեռանում:
 

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքների պարզաբանման համար միջոցներ են ձեռնարկվում՝ լուսանկարում պատկերված անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ։
 

Ովքեր ճանաչում են լուսանկարում պատկերված անձին կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին:
 

 Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտածդատավճռով:


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի