Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Գողություն «Էյֆֆել» ժամացույցների խանութից (Տեսանյութ և լուսանկարներ)

27.04.2015 15:26


ՀՀ քննչական կոմիտեի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` «Էյֆֆել» ժամացույցների խանութի սրահից գողություն կատարելու դեպքի առթիվ, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

2015թ. ապրիլի 14-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը Մոսկովյան փողոցում գտնվող  «Էյֆֆել» ժամացույցների խանութից գաղտնի հափշտակել է թվով 4 հատ «Տիսոտ» տեսակի ձեռքի ժամացույց:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում ստացվել է նշված խանութի սրահի տեսանկարահանող սարքերի տեսագրությունըորում պատկերված են  հանցագործության հանգամանքները:

Ովքեր ճանաչում են տեսագրությունում պատկերված անձին կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի  մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի