Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանը՝ ՀՀ քննչական կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող մարմիններում և ստորաբաժանումներում «Էլեկտրոնային նախաքննություն» ներդնելու մասին (ինկորպորացված տարբերակ)

19.02.2019 17:52
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ
 
 
 
 
Հրամանը՝

 

ք.Երևան, 30.08.2016թ. թիվ 44-Լ 

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողների աշխատանքն արդյունավետ կազմակերպելու, քննչական գործողությունների արձանագրությունների և դատավարական որոշումների ձևերը միասնականացնելու, դատավարական ժամկետների խախտումները կանխարգելելու, նախաքննության նկատմամբ անմիջական վերահսկողության ավտոմատացված մեխանիզմներ ներդնելու,  ինչպես նաև ավտոմատացված վիճակագրության հաշվառում և համակարգում իրականացնելու նպատակով և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝


 

Հրամայում եմ`


 

1. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) մինչդատական վարույթ իրականացնող մարմիններում և ստորաբաժանումներում ներդնել «Էլեկտրոնային նախաքննություն» ծրագիրը:

2. Կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող մարմինների և ստորաբաժանումների ծառայողներին՝

1) քրեական գործ հարուցելու, վարույթ ընդունելու, քրեական գործի նյութերով նոր գործ հարուցելու և առանձին վարույթում առանձնացնելու, մաս անջատելու, քրեական գործերը մեկ վարույթում միացնելու, որպես մեղադրյալ ներգրավելու, քրեական գործով վարույթը կասեցնելու, քրեական հետապնդումը դադարեցնելու, քրեական հետապնդում չիրականացնելու, քրեական գործի վարույթը կարճելու, քրեական գործով վարույթը վերսկսելու, բժշկական բնույթի հարկադրանքի միջոց կիրառելու մասին որոշումները և մեղադրական եզրակացությունները կազմել «Էլեկտրոնային նախաքննություն» ծրագրով.
2) «Էլեկտրոնային նախաքննություն» ծրագիր մուտքագրել նախորդ տարիներին հարուցված նախաքննության փուլում գտնվող, ինչպես նաև վարույթը վերսկսված քրեական գործերը.
3) «Էլեկտրոնային նախաքննություն» ծրագրում առկա իրավական կամ տեխնիկական վրիպակների, սխալների հայտնաբերման դեպքում փաստաթղթի «Վորդ» (Word) տարբերակում կատարել համապատասխան ուղղումները և այդ մասին գրավոր տեղյակ պահել Կոմիտեի կազմակերպական-վերլուծական բաժնին:

3. Կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող մարմինների և ստորաբաժանումների պետերին՝

1) քրեական գործը քննիչից այլ քննիչի փոխանցելու, նախաքննության այլ մարմին ուղարկելու, ինչպես նաև դատախազի կողմից քրեական գործի հարուցումը վերացնելու, քրեական գործով վարույթը կարճելու կամ կասեցնելու մասին որոշում կայացնելու դեպքում ոչ ուշ քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում  «Էլեկտրոնային նախաքննություն» ծրագրում կատարել համապատասխան փոփոխություն.
2) Կոմիտեի այլ մարմին կամ ստորաբաժանում նախաքննությունը շարունակելու համար քրեական գործը ուղարկելու հարցի վերջնական որոշման դեպքում մեկօրյա ժամկետում «Էլեկտրոնային նախաքննություն» ծրագրում կատարել համապատասխան փոխանցում:

4. Կոմիտեի դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչության պետին՝

              քննիչների (այդ թվում՝ պետ, տեղակալ) պաշտոնից ազատման, գործուղման, հաստիքների կամ կոչումների փոփոխության դեպքում հրամանների օրինակներն անհապաղ ուղարկել Կոմիտեի կազմակերպական-վերլուծական բաժին:

5. Կոմիտեի կազմակերպական-վերլուծական բաժնի պետին՝

             ապահովել Կոմիտեի քննիչների (այդ թվում՝ պետ, տեղակալ) պաշտոնից ազատման գործուղման, հաստիքների կամ կոչումների փոփոխության դեպքում «Էլեկտրոնային նախաքննություն» ծրագրում համապատասխան փոփոխության կատարումը, ինչպես նաև օգտատերերի անվանումների և գաղտնաբառերի տրամադրումը և չեղարկումը:

6. Կոմիտեի դեպարտամենտի համակարգչային և տեխնիկական ապահովման բաժնի պետին՝

             ապահովել սույն հրամանի կատարման հետ կապված  տեխնիկական աջակցությունը:

7. Սույն հրամանի 2-րդ կետի պահանջների կատարման նկատմամբ հսկողություն են իրականացնում Կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող մարմինների և ստորաբաժանումների պետերը:

8. Սույն հրամանն ուղարկել Կոմիտեի նախագահի տեղակալներին, Կոմիտեի  մարմինների և ստորաբաժանումների պետերին, Կոմիտեի  դեպարտամենտի   ղեկավարին և Կոմիտեի  դեպարտամենտի համակարգչային և տեխնիկական ապահովման բաժնի պետին:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2019 թվականի մարտի 1-ին:

3. Սույն հրամանն  ուղարկել  Հայաստանի  Հանրապետության  քննչական  կոմիտեի  նախագահի տեղակալներին, Հայաստանի  Հանրապետության  քննչական  կոմիտեի  մարմինների և ստորաբաժանումների պետերին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի  դեպարտամենտի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի  դեպարտամենտի համակարգչային և տեխնիկական ապահովման բաժնի պետին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչության պետին:

 

 

 

Հ.Գրիգորյան


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի