Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Քննություն է տարվում` պարզելու 7-րդ դասարանի երեխայի մահվան պատճառ հանդիսացած վթարի հանգամանքները (Լուսանկարներ)

22.06.2015 18:00

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 7-րդ դասարանի աշակերտի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ:

 

2015թ. հունիսի 21-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Շրջանային փողոցում`թիվ 2/2 հասցեի դիմաց, քաղաքացի Արթուր Ստեփանյանի վարած «Օպել» մակնիշի, 35 TԼ 909 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել ջրանցքը, որի հետևանքով ուղևորը՝ 2002 թվականին ծնված Գեորգի Արթուրի Ստեփանյանը (7-րդ դասարանի աշակերտ), ջրահեղձ է եղել։ Տղան նախ՝ տեղափոխվել է  Մալաթիա» Բ/Կ, ապա՝ «Սբ. Աստվածամայր» բ/կ, որտեղ գիտակցության չգալով՝ հունիսի 22-ին մահացել է։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ)։

Քրեական գործի շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական միջոցառումներ՝ վթարի պատճառներն ու հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Խնդրում ենք մեր համաքաղաքացիներին, ովքեր եղել են դեպքի վայրում և որևէ տեղեկություն ունեն երեխայի մահվան պատճառ հանդիսացած վթարի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն։

Հեռ. (37410) 580554

 

 

 

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի