Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Տեղեկատվություն՝ ՀՀ քննչական կոմիտեի կողմից 2017 թվականի ընթացքում երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերի քննության արդյունքների մասին

21.03.2018 16:58

2017 թվականի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների վարույթում քննվել է երեխաների նկատմամբ կատարված հանցագործություններ վերաբերյալ 265 քրեական գործ, որոնցից 5-ը՝ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում: Ընդ որում, ՀՀ քննչական կոմիտեի վարույթում գտնվող հիշյալ 265 քրեական գործերից 218-ը վարույթ է ընդունվել նշված  ժամանակաշրջանում, իսկ 45-ը եղել են վարույթում գտնվող տարվա սկզբին անավարտ մնացած քրեական գործեր:

 

Նշված  ժամանակահատվածում վարույթում եղած  երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 265 քրեական գոր­ծե­րից 1-ը վերաբերել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածով նախատեսված սպանությանը, 4-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածով նախատեսված անզգուշությամբ մահ պատճառելուն, 6-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածով նախատեսված ինքնասպանության հասցնելուն, 9-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով նախատեսված դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելուն, 6-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածով նախատեսված դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելուն, 4-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելուն, 39-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված ծեծին, 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածով նախատեսված ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելուն, 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 120-րդ հոդվածով նախատեսված անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելուն, 8-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածով նախատեսված մարդուն առևանգելուն, 3-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 132.2-րդ հոդվածով նախատեսված երեխայի կամ հոգեկան խանգարման հետևանքով իր արարքի բնույթն ու նշանակությունը գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից զրկված անձի թրաֆիքինգին կամ շահագործմանը,  5-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածով նախատեսված սպանության կամ առողջությանը ծանր վնաս պատճառելու, կամ գույք ոչնչացնելու սպառնալիքին, 14-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդհոդվածով նախատեսված բռնաբարությանը, 8-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդհոդվածով նախատեսված սեքսուալ բնույթի բռնի գործողություններին, 2-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդհոդվածով նախատեսված անառակաբարո գործողություններին, 64-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդհոդվածով նախատեսված սեռական հարաբերությանը 16 տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթ գործողություններ կատարելը 16 տարին չլրացած անձի նկատմամբ, 13-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդհոդվածով նախատեսված անառակաբարո գործողություններին, 2-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 165-րդհոդվածով նախատեսված անչափահասին հանցանքի կատարմանը ներգրավելուն,  1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդհոդվածով նախատեսված  ծնողներից երեխային ապօրինի բաժանելուն կամ երեխային փոխելուն, 3-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 170-րդհոդվածով նախատեսված երեխային դաստիարակելու պարտականությունը չկատարելուն, 13-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 173-րդհոդվածով նախատեսված ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելուն, իսկ 58-ը՝ այլ հանցագործություններ են:

Վերը նշված հանցագործություններով թվով 131 անձ ներգրավված են եղել որպես մեղադրյալ, ընդ որում 5 անձ եղել է 14-16 տարեկան, 9-ը՝ 16-18 տարեկան, 84-ը՝ 18-35 տարեկան, 33-ը՝ 35 տարեկանից բարձր:

129 անձանցից 9-ը ունեցել է բարձրագույն կրթություն, 105-ը՝ միջնակարգ, 3-ը՝ միջին մասնագիտական, 11-ը՝ տարրական:

129 անձանցից 5-ը նախկինում եղել են դատապարտված:

Վարույթում գտնվող գործերով եղել են թվով 202 տուժող, որոնցից 75-ը՝ մինչև 12 տարեկան, 25-ը՝ 12-14 տարեկան, 71-ը՝ 14-16 տարեկան, 31-ը՝ 16-18 տարեկան:

2017 թվականի ընթացքում ավարտվել են երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 162 քրեական գործեր, որոնցից 4-ը՝ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կողմից:

101 քրեական գործի վարույթ կարճվել է,  որոնցից 65-ը` արդարացման հիմ­քով, իսկ  36-ը` ոչ արդարացման:

Մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 59 քրեական գործ՝ 61 անձի վերաբերյալ (ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչություն՝ 4 քրեական գործ՝ 4 անձի վերաբերյալ):

Բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու վերաբերյալ դատարան է ներկայացվել 2 միջնորդություն:

Կասեցվել է 43 քրեական գործով վարույթ, որից 8-ը` անձի հետախուզման մեջ գտնվելու հիմքով,  35-ը՝ այլ հիմքով:

Նշված ժամանակահատվածում միացվել են 11 քրեական գործեր: Ըստ ենթակայության են ուղարկվել 10 քրեական գործեր:

2016 թվականից փոխանցված գործերի հետ միասին անավարտ է մնացել ընդհանուր հաշվով 37 քրեական գործ (ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչություն՝ 1):


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի