Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Ձկների ապօրինի արդյունահանում՝ զանգվածային ոչնչացման եղանակների օգտագործմամբ

17.04.2015 13:28
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է զանգվածային ոչնչացման եղանակների օգտագործմամբ ձկներ ապօրինի արդյունահանելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
 
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել և հիմնավորվել է, որ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի  բնակիչ Կ.Սահակյանը, 2015 թվականի մարտի 13-ին՝ ժամը 13-ի սահմաններում, ձկների զանգվածային ոչնչացման եղանակի՝ էլեկտրական փոխարկիչի, մարտկոցի և ցանցի օգտագործմամբ, Լոռու մարզի Ագարակ գյուղի վարչական տարածքով հոսող Ձորագետ գետից ապօրինի արդյունահանել է  «Կարմրախայտ » և  «Կարաս » տեսակի ձկներ`  պետությանը պատճառելով զգալի վնաս։
 
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 2015 թվականի ապրիլի 06-ին Կ. Սահակյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 292-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով։
 
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, 2015 թվականի ապրիլի 15-ին ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։
 
 
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
 

Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի