Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Որոնվում է Երևանի 55-ամյա բնակիչը. նրա մասին որևէ տեղեկություն ունեցող անձանց խնդրում ենք հայտնել քննչական բաժին (Լուսանկար)

29.10.2015 13:40


ՀՀ քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 55-ամյա տղամարդու անհետ կորելու դեպքի առթիվ, ձեռնարկվում են քննչական, դատավարական այլ միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ:

2015թ. հոկտեմբերի 13-ին Երևանի բնակչուհի Թ.Գևոորգյանից ստացվել է գրավոր հաղորդում, որ  ամուսինը՝ 1960թ. ծնված Գագիկ Հարությունյանը, 2015թ. սեպտեմբերի 8-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, դուրս է եկել տանից և չի վերադարձել, նրա գտնվելու վայրն անհայտ է:

Ըստ կնոջ նկարագրության՝ ամուսինն ունի 170սմ հասակ, միջին կազմվածք, կիսաճերմակ կարճ կտրվածքով մազեր, շագանակագույն աչքեր, երկարավուն դեմք, իսկ հագին եղել են սև ջինսե տաբատ, սև վերնաշապիկ և սև կոշիկներ:

Տղամարդու անհետ կորելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Ավան և Նոր նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ:

Ովքեր որևէ  տեղեկություն ունեն լուսանկարում պատկերված տղամարդու, նրա գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին:




Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի