Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Վթարի հետևանքով մահացել է 19-ամյա երիտասարդ. պարզվում են վթարի պատճառները

23.10.2017 14:14

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում` պարզելու 19-ամյա երիտասարդի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի հանգամանքները։

Նախնական տվյալներով՝ 23.10.2017թ.՝ ժամը 08:00-ի սահմաններում,  ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գևորգ Սամվելի Խանամիրյանի վարած «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան Եղեգնաձոր-Ագարակաձոր ճանապարհի «Գռավ» կոչվող հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի ձախ և շուրջ 27 մետր գլորվել ձորը: Վթարի հետևանքով վերջինս և ուղևոր Տիգրան Սամվելի Սարգսյանը ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն, որտեղ ժամը 12:00-ին Գ.Խանամիրյանի մոտ արձանագրվել է կենսաբանական մահ:

Տ.Սարգսյանի մոտ ախտորոշվել է ձախ ձեռքի դաստակի կոտրվածք՝ տեղաշարժով:

Վթարի ժամանակ ժամկետային զինծառայող Գ.Խանամիրյանը գտնվել է արձակուրդում՝ այսօր պապի հուղարկավորությանը մասնակցելու համար:

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի