Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Սևան քաղաքի 20-ամյա բնակիչը կալանավորվել է ՝ Գեղամավան գյուղի 22-ամյա երիտասարդի առողջությանը ծանր վնաս պատճառելու համար

18.05.2020 13:06

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում՝ Գեղամավան գյուղի 22-ամյա երիտասարդի առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով կալանավորվել է Սևան քաղաքի 20-ամյա բնակիչը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2020 թվականի մայիսի 13-ին՝ ժամը` 19:00-ի սահմաններում, Սևան քաղաքի 20-ամյա բնակիչը վիճաբանել է Գեղամավան գյուղի բնակիչների՝ հայր և որդիների հետ՝ ճանապարհը վերջիններիս պատկանող մանր եղջերավոր անասունների պատճառով անանցանելի լինելու հարցի շուրջ: Այնուհետև Սևանի 20-ամյա բնակիչը, քննությամբ դեռևս ինքնությունը չպարզված շուրջ 10 անձանց հետ միասին, վիճաբանությունը շարունակել է Գեղամավան գյուղի մշակույթի պալատի շենքի հարակից հատվածում, որը վերածվել է ծեծկռտուքի, որի ընթացքում էլ իր մոտ գտնվող դանակով հարվածներ է հասցրել 22-ամյա երիտասարդի թիկունքին՝ առերևույթ դիտավորությամբ պատճառելով ծանր մարմնական վնաս՝ կրծքավանդակի հետին մակերեսի ծակած-կտրած թափանցող վերքերի ձևով, և դիմել փախուստի:

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով Սևան քաղաքի 20-ամյա բնակիչը ներգրավվել էր որպես մեղադրյալ, վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում:

Նախաքննության ընթացքում առերևույթ հանցագործություն կատարած անձը ինքնակամ ներկայացել է վարույթն իրականացնող մարմին և տվել ինքնախոստովանական ցուցմունք: Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով:

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերահաստատելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի