Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Գողացել են քաղաքացու դրամապանակը (տեսանյութ)

12.11.2018 12:31

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

Ըստ քաղաքացու հաղորդման՝  2018թ. սեպտեմբերի  1-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում,  Երևան քաղաքում գործող միկրոավտոբուսներից մեկի մեջ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը առերևույթ գաղտնի հափշտակել է իր դրամապանակը, որի մեջ եղել են կանխիկ գումար, բանկային քարտ և այլ իրեր: Այնուհետ, ըստ հաղորդման, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, Բագրատունյանց փողոցում տեղադրված բանկոմատներից մեկից իր բանկային քարտից կատարել  է 15 հազար դրամի կանխիկացում:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի,  2-րդ մասի 3-րդ կետի և 324-րդ հոդվածի մասի 1-ին հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում ստացվել են դեպքի վայրի՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության:

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ։

Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ  վարչական շրջանների քննչական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

 

 

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի