Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Գողություն՝ երևանյան սրճարաններից մեկի դրամարկղից (տեսանյութ)

15.09.2018 14:03

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևան քաղաքի Ազատության պողոտայում գտնվող մանկական համալիրի առաջին հարկում գործող ՍՊ ընկերությանը պատկանող դրամարկղից առերևույթ գողություն կատարած անձի ինքնությունը:

2018թ. հուլիսի 12-ին հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 14:40-ից մինչև 14։45-ին ընկած ժամանակահատվածում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, օգտվելով մանկական համալիրի առաջին հարկում գործող սրճարանի գանձապահի բացակայությունից, դրամարկղի փականի վրա առկա բանալիով բացել է դրամարկղը, ապօրինի մուտք գործել ներս և գաղտնի կերպով հափշտակել 58 000 ՀՀ դրամ գումար։

Դեպքի առթիվ 12.07.2018թ․ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում զննության է ենթարկվել սրճարանում առկա տեսանկարահանող սարքի տեսագրությունը։

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ։

Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմին կամ ովքեր ճանաչում են նրանց, որևէ տեղեկություն ունեն նրանց ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:




 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի