Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Բացահայտվել են գողության մի շարք դեպքեր. մեղադրանք է առաջադրվել երկու երիտասարդի

11.10.2019 17:53

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով կատարված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են գողության մի շարք դեպքեր: Մեղադրանք է առաջադրվել 2000թ. և 2001թ. ծնված երիտասարդներին։

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Գյումրի քաղաքի բնակիչը՝ ծնված 2000թ., հանցավոր համաձայնության գալով  2001 թվականին ծնված իր ծանոթի հետ, 2019 թվականի հուլիս ամսվա սկզբից մինչև սեպտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտք գործելով Գյումրի քաղաքի Անի թաղամասում գտնվող  բնակարան, կատարել են գողություն՝ քաղաքացուն պատճառելով առանձնապես խոշոր չափերի նյութական վնաս:

Բացի այդ, նշված երիտասարդները մուտք են գործող նույն քաղաքում գործող  գեղեցկության սրահ, մարզասրահ, խանութ և կատարել գործողություններ՝ պատճառելով խոշոր չափերի նյութական վնաս:   

Ձեռնարկված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում  պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 2000թ. ծնված երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 1.1 կետերով, 177 –րդ հոդվածի 2-րդ մասի 2–րդ և 3-րդ կետով /3 դրվագ/, իսկ 2001թ. ծնված երիտասարդին՝ 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1,1 կետով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով /2 դրված/:  Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Խուզարկությունների արդյունքում վերջիններիս բնակարաններում և նրանց կից օժանդակ կառույցներում հայտնաբերվել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի