Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Հարուցվել է քրեական գործ՝ Տավուշի մարզպետի տանից գողություն կատարելու դեպքի առթիվ

14.01.2016 16:58


ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնում հարուցվել  է քրեական գործ՝ Տավուշի մարզպետի տանից գողություն կատարելու դեպքի առթիվ։

Նախնական տվյալներով՝ 2016թ. հունվարի 13-ի ժամը 22:30-ից մինչև հունվարի 14-ի  ժամը 03:30-ն ընկած ժամանակահատվածում  առերևույթ հանցագործություն կատարած անձը (անձինք) 2-րդ հարկի բաց պատշգամբի մուտքի դուռը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելու միջոցով ապօրինի մուտք են գործել Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին պատկանող տուն՝ հափշտակելով զարդեր, 2 բջջային հեռախոս և կանխիկ գումար՝ պատճառելով  գույքային վնաս:

Դեպքի առթիվ 2016թ. հունվարի 14-ին Նոյեմբերյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի    3-րդ մասի  1.1-րդ կետով։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ՝ քրեական գործով նախաքննությունը շարունակվում է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում։

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու ուղղությամբ։


 

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի