Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացուց շորթում կատարելու համար մեղադրանք է առաջադրվել Երևանի բնակչին

27.05.2015 19:47
 
ՀՀ քննչական կոմիտեի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացուց Երևանում շորթում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։

ԱՄԷ քաղաքացի, ազգությամբ պարսիկ երիտասարդից, ով Երևանում սովորում է «Հայբուսակ» համալսարանում, 2015 ապրիլին գրավոր հաղորդում է ստացվել, որ  2015 թվականի մարտին նույն համալսարանի ավտոկայանատեղիում Երևանի մի բնակիչ   ատրճանակով սպառնացել է և գումար պահանջել` հայտնելով,  որ բոլորն իրեն գումար են տալիս:
Դեպքի առթիվ Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությամբ պարզվել են դեպքի հանգամանքները։

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ ՀՀ քաղաքացի Հ.Բազարյանին մեղադրանք  առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով՝ բռնության գործադրման սպառնալիքով ԱՄԷ քաղաքացուն գումարային պահանջ ներկայացնելու համար։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի