Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Գողության փորձ նորաձևության սրահից.(տեսանյութ)

17.12.2019 16:38

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, նորաձևության սրահ ապօրինի մուտք գործելու և  առերևույթ գողության փորձ կատարելու  դեպքի հանգամանքները:

Նախնական տվյալներով` 2019թ. նոյեմբերի 2-ին, ՀՀ  ոստիկանության Կենտրոնական բաժնում  Սարյան փողոցի ներաձևության սրահի մենեջերը հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը ժամը 04:00-ից մինչև 05:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձինք ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու դիտավորությամբ, փորձել են մուտք գործել վերոնշյալ հասցեում գործող ներաձևության սրահ մուտքի դռան փականը վնասելու միջոցով, սակայն մուտք գործել չի հաջողվել և հանցանքն ավարտին հասցնել չի հաջողվել:

Դեպքի առթիվ ՀՀ  ոստիկանության Կենտրոնական բաժնում  հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով և ուղարկվել  ՀՀ  քննչական կոմիտեի ԵՔՔՎ  Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:

Նախաքննության ընթացքում ստացվել են նորաձևության սրահին հարակից անվտանգության տեսախցիկների տեսագրությունները, ենթարկվել զննության, որտեղ երևում է առերևույթ հանցագործություն կատարած  երեք անձինք:

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ առերևույթ հանցանքը կատարած անձանց  հայտնաբերելու ուղղությամբ:

Խնդրում ենք նշված անձանց ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրանց, որևէ տեղեկություն ունեն նրանց ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական  բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի