Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Վահագն Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ԹՊԻՀ ծրագրերի ներկայացուցիչներին

09.11.2017 16:29

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ Վահագն Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ԹՊԻՀ ծրագրերի իրավապահ համագործակցության խորհրդական Ադի Հոլովեյին, փորձագետ Մարիցա Հովհաննիսյանին։

Ողջունելով հյուրերին՝ Վ.Հարությունյանը բարձր է գնահատել ԱՄՆ դեսպանատան հետ ձևավորված արդյունավետ համագործակցության փորձը, ներդրված կառուցակարգերը։ Կողմերը քննարկել են համագործակցությունը զարգացնելու վերաբերյալ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր՝ մասնավորապես կարևորելով հանցագործությունից տուժած երեխաների իրավունքների պաշտպանությունը։ Պարոն Հոլովեյը ներկայացրել է կորած կամ շահագործման ենթարկվող երեխաների խնդիրներով զբաղվող ԱՄՆ ազգային կենտրոնի գործունեության հիմնական ուղղություններն ու վերջին հետազոտությունների արդյունքները, որոնք կարող են օգտակար լինել Հայաստանի իրավապահ մարմիններին՝ ենթադրյալ շահագործման ենթարկված երեխաների հայտնաբերմանը, նրանց իրավունքների պաշտպանությանը և մանկական պոռնոգրաֆիայի դեմ պայքարին ընդհանրապես։

ՀՀ ՔԿ նախագահի տեղակալը փաստել է, որ երեխաների իրավունքների պաշտպանությունը ՔԿ-ի ձևավորման պահից գտնվում է Քննչական կոմիտեի ղեկավարության մշտական ուշադրության կենտրոնում և գործուն քայլեր են ձեռնարկվում՝ խնդիրները վեր հանելու, քրեական վարույթի ընթացքում երեխաների շահը լավագույնս պաշտպանելու ուղղությամբ։  Արձանագրելով, որ հանցագործության որոշ դրսևորումներ ունեն անդրազգային բնույթ՝ կողմերը կարևորել են միջազգային համագործակցությունը և պայմանավորվել աշխատանքային կարգով քննարկել կորած կամ շահագործման ենթարկվող երեխաների խնդիրներով զբաղվող ԱՄՆ ազգային կենտրոնի և ՀՀ քննչական կոմիտեի միջև համագործակցության հնարավոր կառուցակարգերը, որպեսզի արդյունավետ իրականացվի տեղեկատվության փոխանակումը՝ ազգային օրենսդրությանը համապատասխան։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս։


 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի