Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանն ընդունել է ԱՄՆ Պետքարտուղարության ԹՊԻՀ Եվրոպայի և Ասիայի ծրագրերի տնօրեն Կարի Էնավին

13.05.2016 16:03
ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանն այսօր ընդունել է ԱՄՆ Պետքարտուղարության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության  բյուրոյի Վաշինգտոնյան գրասենյակի Եվրոպայի և  Ասիայի ծրագրերի տնօրեն Կարի Էնավին։ Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներ, ԹՊԻՀ Հայաստանյան ծրագրի ղեկավար Ջեք Անդերսոնը, ծրագրի պատասխանատուներ Մարիցա Հովհաննիսյանը, Կարինե Քեշաբյանը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր, դրանք զարգացնելու նոր ուղղությունները։

Հյուրի խնդրանքով Ա.Ղամբարյանը ներկայացրել է ՀՀ քննչական կոմիտեի գործունեության ուղղությունները, ինչպես նաև՝ ԱՄՆ դեսպանատան հետ համատեղ իրականացված ծրագրերն ու հետագա անելիքները:

ԱՄՆ դեսպանատան կողմից ՀՀ քննչական կոմիտեին տրամադրված  սքանավորման սարքերի օգնությամբ ՀՀ քննչական կոմիտեի բոլոր մարմիններում և ստորաբաժանումներում 2016թ. հունվարի 11-ից քրեական գործերը թվայնացվում են, ինչն էապես նպաստում է նախաքննության արդյունավետության բարձրացմանը՝ միաժամանակ հնարավորություն ստեղծելով ՀՀ քննչական կոմիտեում ներդնելու էլեկտրոնային արխիվ և տեղեկատվական բազաներ: Մշակման փուլում է նաև «էլեկտրոնային նախաքննություն» ծրագիրը, որի գործարկումը, Ա.Ղամբարյանի գնահատմամբ, մեծապես կնպաստի նախաքննության ընթացքում մարդու իրավունքների հնարավոր խախտումների, կոռուպցիոն դրսևորումների կանխարգելմանը։

Հյուրերին ներկայացվեց նաև էլեկտրոնային արխիվի տեխնիկական հնարավորությունները։ ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ Ա.Ղամբարյանը նշեց, որ ապագայում նախատեսվում է էլեկտրոնային արխիվի և տեղեկատվական բազաների համակարգ ներմուծել նաև կարճված և դատարան ուղարկված գործերի թվայնացված պատճենները, ինչը, սակայն, համակարգչային անվտանգության նկատառումներից ելնելով, կարող է գործածվել բացառապես ՀՀ քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի ու ստորաբաժանումների միջև ներքին ցանցն ապահովվելու դեպքում:  

Հանդիպման ավարտին մասնակիցները  հույս հայտնեցին, որ արդյունավետ համագործակցությունը շարունակական բնույթ կկրի:



 

Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի