Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

ՀՀ Քննչական կոմիտեի նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության վերահսկողության գլխավոր կազմակերպության նախագահի տեղակալին (լուսանկարներ)

29.11.2018 18:49

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն այսօր ընդունել է  Իրանի Իսլամական Հանրապետության վերահսկողության գլխավոր կազմակերպության նախագահի՝ տնտեսական հարցերի վերահսկողության գծով տեղակալ Ալի Ֆարհադի գլխավորած պատվիրակությանը:

ՀՀ ՔԿ նախագահը բարձր է գնահատել Քննչական կոմիտեի և  ԻԻՀ վերահսկողության գլխավոր կազմակերպության միջև առկա սերտ համագործակցությունը, որի հիմքը հանդիսանում է նախկինում երկու մարմինների միջև ստորագրված փոխըմբռնման հուշագիրը:

Քննչական կոմիտեի նախագահը վստահեցրել է, որ հայկական կողմն իր գլխավորությամբ ջանք չի խնայելու ԻԻՀ իրավապահ մարմինների հետ սերտ համագործակցությունը տարբեր ուղղություններով խորացնելու գործում:

Իրանի Իսլամական Հանրապետության վերահսկողության գլխավոր կազմակերպության նախագահի՝ տնտեսական հարցերի վերահսկողության գծով տեղակալ Ալի Ֆարհադին շնորհակալություն է հայտնել ՀՀ  Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գիգորյանին ջերմ ընդունելության համար:

Հանդիպման ընթացքում Ալի Ֆարհադին  ներկայացրել է իրենց կազմակաերպության գործառույթները և հայտնել՝ ՀՀ Քննչական կոմիտեի հետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին:

Հանդիպման ժամանակ քննարկվել է ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական ստորաբաժանումների վարույթում ԻԻՀ քաղաքացիների նկատմամբ և նրանց մասնակցությամբ  քննվող կոնկրետ քրեական գործերի ընթացքի վերաբերյալ հարցեր:

Քննչական կոմիտեի նախագահը հայտնել է, որ ԻԻՀ քաղաքացիների մասնակցությամբ և նրանց նկատմամբ քննվող քրեական գործերը գտնվում են իր ուշադրության կենտրոնում,  և իր հանձնարարությամբ ՀՀ ՔԿ տարածքային քննչական վարչությունների գործունեությունը վերահսկող գլխավոր վարչության մեկ աշխատակից ամենօրյա կտրվածքով ՀՀ-ում ԻԻՀ դեսպանությանը փոխանցում է յուրաքանչյուր գործի վերաբերյալ ստացվող տեղեկատվությունը:

Կողմերը հանդիպման ընթացքում կարևորել են նաև քրեական գործերով նախաքննության ընթացքում տեղեկատվության փոխանակումն առավել օպերատիվ կազմակերպելու հարցը:

 

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի