Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Հանդիպում ՀՀ քննչական կոմիտեում

23.05.2016 16:07
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալ Սամվել Ավետիսյանը եւ միջազգային հարցումների ապահովման բաժնի պետ Տիգրան Հովհաննիսյանը հանդիպել են Բուլղարիայի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանության ԱՄՆ գաղտնի ծառայության կցորդ Ջեյսոն Քլիկներին: Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Բուլղարիայի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանության ԱՄՆ գաղտնի ծառայության գործակալներ Մայքլ Թաունսենդը, Վիկտոր Կերեմեդչիևը, ինչպես նաև ՀՀ քննչական կոմիտեի քննիչներ:

ԱՄՆ գաղտնի ծառայության կցորդ Ջեյսոն Քլիկները ներկայացրել է ԱՄՆ գաղտնի ծառայության կառուցվածքը, լիազորությունների շրջանակը, ԱՄՆ և օտարերկրյա իրավապահ  մարմինների հետ համագործակցության առանձնահատկությունները, հեռանկարները:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են անդրազգային բնույթ կրող կիբեր և ֆինանսական հանցագործությունների գործերով ԱՄՆ իրավասու մարմիններին ներկայացվող իրավական օգնություն ցույց տալու մասին հարցումների կատարման ժամկետների, լրիվության և դրանց կատարումը մերժելու վերաբերյալ մի շարք հարցեր:

Բարձր գնահատելով ՀՀ քննչական կոմիտեի և ԱՄՆ քննությունների դաշնային բյուրոյի միջև ձևավորված սերտ փոխգործակցության մակարդակը՝ Ջ. Քլիկները հույս է հայտնել, որ ԱՄՆ գաղտնի ծառայության և ՀՀ քննչական կոմիտեի միջև ևս կհաստատվի արդյունավետ համագործակցություն, այդ թվում՝ ԱՄՆ գաղտնի ծառայության համապատասխան փորձագետների կողմից կիբերհանցագործությունների գործերով ՀՀ քննչական կոմիտեի քննիչների մասնագիտական վերապատրաստման, ինչպես նաև անհրաժեշտ փորձաքննությունների անցկացմանն օժանդակելու ոլորտում:

Կողմերը ձեռք են բերել կոնկրետ պայմանավորվածություններ՝ համագործակցությունը շարունակելու և զարգացնելու ուղղությամբ:

 

Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի