Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Ա.Ղամբարյանն ընդունել է ԱՄՆ իրավապահ համագործակցության և թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի պատվիրակությանը (Լուսանկարներ)

06.02.2017 18:32

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Ա.Ղամբարյանն այսօր ընդունել է ԱՄՆ իրավապահ համագործակցության և թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի պատվիրակությանը, որի կազմում ընդգրկված են եղել նաև Լաս Վեգասի ոստիկանության ներկայացուցիչները։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ընտանեկան բռնությունների դեմ պայքարի, քննության առանձնահատկություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Կողմերը բարձր են գնահատել ՀՀ քննչական կոմիտեի և ԱՄՆ իրավասու մարմինների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը, փաստվել է, որ  Քննչական կոմիտեի կողմից իրականացված հետազոտություններն ու կոնկրետ հանցատեսակի վիճակագրության վարումը հնարավորություն է տալիս առավել ամբողջական պատկերացում կազմել ընտանեկան բռնությունների տարածվածության աստիճանի, աշխարհագրության, բնույթի և զոհերի, նպաստող պայմանների մասին, որի պարագայում հնարավոր կլինի բարձրացնել ընտանեկան բռնությունների դեմ պայքարի արդյունավետությունը։

Ա.Ղամբարյանը կարևորել է քննիչների մասնագիտացումը և բարձր գնահատել Իրավապահ համագործակցության և թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի և Լաս Վեգասի ոստիկանության կողմից փետրվարի 7-10-ը Երևանում իրավապահ մարմինների աշխատակիցների համար նախատեսված վերապատրատման դասընթացի անցկացումը։

Կողմերը պայմանավորվել են շարունակել ակտիվ փոխգործակցությունը։

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի