Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ՝ Երևան քաղաքի քննչական վարչությունում կայացել է հանդիպում «Հայաստանի խուլերի միավորում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ

04.03.2020 18:07

Երևան քաղաքի քննչական վարչության պետ Ա.Վարդանյանը և Երևան քաղաքի վարչական շրջանների քննչական բաժինների գործունեության վերահսկողության բաժնի պետ Ն.Շահինյանը, 2020 թվականի մարտի 4-ին ընդունել են «Հայաստանի խուլերի միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Մարինե Հարությունյանին, տեղակալ Անդրանիկ Գրիգորյանին և ՀԿ-ի շահերը ներկայացնող, փաստաբան Տիգրան Ղազարյանին ու լսել նրանց մտահոգությունները՝ համապատասխան քրեական գործի նախաքննության վերաբերյալ: Երևան քաղաքի քննչական վարչության պետը վստահեցրել է, որ վարույթն իրականացնող մարմինը ձեռնարկում է անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ քրեական գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար: Հանդիպման ընթացքում բարձրացված բոլոր հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ, բացի այդ Ա.Վարդանյանի կողմից քննությունը առավել արդյունավետ կազմակերպելու ուղղությամբ տրվել են հանձնարարականներ: 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի