Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

ՔԿ նախագահի հանձնարարականը՝ քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշման նախագիծը ՀՀ քննչական կոմիտեի վերահսկողական գործառույթներ իրականացնող ստորաբաժանումներ ուղարկելու մասին

22.08.2018 12:55

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ


Հանձնարարական՝

 

ք.Երևան, 22 օգոստոսի 2018, թիվ 111-L
(ինկորպորացված տարբերակ)



Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝




Հանձնարարում եմ՝

 



1. Հայաստանի  Հանրապետության քննչական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե)  Երևան քաղաքի քննչական վարչության ստորաբաժանումների, մարզային քննչական վարչությունների և դրանց տարածքային քննչական ստորաբաժանումների, զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական բաժինների  պետերին՝
քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշում կայացնելուց առնվազն հինգ օր առաջ համապատասխանաբար Կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչություն կամ Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վերահսկողության վարչություն ներկայացնել քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշման նախագիծը, բացառությամբ  Հայաստանի  Հանրապետության  քրեական   դատավարության  օրենսգրքի 183-րդ հոդվածով նախատեսված՝ տուժողի բողոքի հիման վրա հարուցվող քրեական գործերի:

2. Կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության և զինվորական քննչական գլխավոր վարչության վերահսկողության վարչության պետերին` ապահովել տվյալ քրեական գործի թվայնացված նյութերի և քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշման նախագծի ուսումնասիրությունը:

3. Սույն հանձնարարականի նկատմամբ հսկողությունը վերապահել Կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության և զինվորական քննչական գլխավոր վարչության վերահսկողության վարչության պետերին:

4. Սույն հանձնարարականն ուղարկել Կոմիտեի նախագահի տեղակալներին, Կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության, զինվորական քննչական գլխավոր վարչության վերահսկողության վարչության, Երևան քաղաքի քննչական վարչության ստորաբաժանումների, մարզային քննչական վարչությունների և դրանց տարածքային քննչական ստորաբաժանումների, զինվորական քննչական գլխավոր վարչության  կայազորային քննչական բաժինների  պետերին:



Հ. Գրիգորյան




Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի