Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

ՔԿ նախագահի հանձնարարականը՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի 2018 թվականի օգոստոսի 20-ի թիվ 115-Լ հանձնարարականում փոփոխություններ կատարելու մասին

03.09.2018 18:10
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ

ք.Երևան, 03 սեպտեմբերի 2018, թիվ 144-L
 

 



Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝





Հանձնարարում եմ՝




1.Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի 2018 թվականի օգոստոսի 20-ի «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածով հարուցված և Հայաստանի  Հանրապետության քրեական  դատավարության  օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով վարույթը կասեցված քրեական գործերը Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի քրեական գործերի քննության աջակցության վարչությունում ուսումնասիրելու վերաբերյալ» թիվ 115-Լ հանձնարարականում (այսուհետ՝ Հանձնարարական) կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Հանձնարարականի վերնագրում «ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԸ» բառերը փոխարինել «ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ՆՅՈՒԹԵՐԻ ՊԱՏՃԵՆՆԵՐԸ» բառերով,
2) Հանձնարարականի 1-ին կետում  «օգոստոսի 31»  բառերը  փոխարինել «հոկտեմբերի 1» բառերով, իսկ «քրեական գործերը:» բառերը փոխարինել «քրեական գործերով դեպքի վայրի զննության արձանագրությունների, փորձաքննություն նշանակելու մասին որոշումների, փորձագետի եզրակացությունների, իրեղեն ապացույց ճանաչելու մասին որոշումների և քրեական գործի վարույթը  կասեցնելու մասին որոշումների պատճենները:»:
3) Հանձնարարականի 2-րդ կետի 1-ին ենթակետն ուժը կորցրած ճանաչել:
4) Հանձնարարականի 2-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ուսումնասիրել քրեական գործերի նյութերի պատճենները, ի հայտ բերել քրեական գործերի բացահայտման վրա բացասաբար անդրադարձած թերացումներն ու բացթողումները, աջակցություն ցուցաբերել վարույթն իրականացնող մարմնին այդպիսիք վերացնելու, գիտության և տեխնիկայի ժամանակակից հնարավորություններն օգտագործելով քննչական և այլ դատավարական նոր կամ լրացուցիչ գործողությունների կատարումը պլանավորելու ուղղությամբ:»:

2. Սույն հանձնարարականն ուղարկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալներին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների պետերին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարին:




                                  

                                                                                                   Հ. Գրիգորյան


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի