Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարականը՝ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության արդյունքների վերաբերյալ 2018 թվականի տեղեկատվությունների և վիճակագրական տվյալների ներկայացման մասին

17.06.2019 10:21
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ
 
 
 
 
Հանձնարարականը՝

 
ք.Երևան, 17.06.2019թ., թիվ 85-Լ

 

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մարմիններում և ստորաբաժանումներում քննվող կոռուպցիոն բնույթի քրեական գործերով քննության արդյունքների վերաբերյալ տեղեկությունների և վիճակագրական տվյալների ներկայացման նպատակով և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով.

 

Հանձնարարում եմ՝




1. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի (այսուհետ Կոմիտե) նախաքննություն  իրականացնող մարմինների և ստորաբաժանումների պետերին՝
մինչև 2019 թվականի հունվարի 18-ը լրացնել ՀՀ գլխավոր դատախազի 22.01.2018 թվականի N 1 հրամանով սահմանված մեթոդական ուղեցույցի 2-րդ և 3-րդ աղյուսակով պահանջվող տվյալները, տրամադրել ուղեցույցի 4-րդ կետով հայցվող տեղեկատվությունը՝ համաձայն կից ներկայացվող տեղեկանքի ձևաչափի, իսկ Կոմիտեի միջազգային հարցումների ապահովման բաժնին՝ լրացնել նաև ուղեցույցի 4-րդ աղյուսակը:

2. Սույն հանձնարարականի կատարման վերահսկողությունը վերապահել Կոմիտեի նախագահի տեղակալ Ա.Ղամբարյանին:

3. Սույն հանձնարարականն ուղարկել Կոմիտեի նախագահի տեղակալներին, նախաքննություն իրականացնող մարմինների և ստորաբաժանումների պետերին,  դեպարտամենտի ղեկավարին:

 

Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆ


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի