Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

ՔԿ նախագահի հանձնարարականը՝ ՀՀ ՔԿ մինչդատական վարույթ իրականացնող մարմինների և ստորաբաժանումների ծառայողների կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի պահանջների կատարումն ապահովելու մասին

16.05.2019 12:23
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ
 
 
 
Հանձնարարականը՝

                           
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով սահմանված պահանջների կատարումն ապահովելու նպատակով՝

 
Հանձնարարում եմ՝

 
1. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող մարմինների և ստորաբաժանումների ծառայողներին`

1) համաձայն Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի՝ ողջամիտ ժամկետում տրամադրել դատախազի կողմից պահանջվող քրեական գործերը, ինչպես նաև նյութերը, փաստաթղթերը և քննության ընթացքի մասին տեղեկությունները` հաշվի առնելով նախապես պլանավորված քննչական և այլ դատավարական  գործողությունների կատարումը, ինչպես նաև փորձաքննությունում գտնվելիս տրամադրել քրեական գործի նյութերի թվայնացված տարբերակը:

2. Սույն հանձնարարականն ուղարկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալներին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների ծառայողներին: 




 



Հ.Գրիգորյան

Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի