Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

ՀՀ ՔԿ նախագահի հանձնարարականը՝ վարույթում քննվող քրեական գործերի մասին տեղեկատվություն ներկայացնելու վերաբերյալ

29.10.2018 17:04
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ

  
Հանձնարարականը՝




ք.Երևան, 29.10.2018թ. թիվ 169-Լ



Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների կողմից կատարված աշխատանքի արդյունավետությունը պարզելու նպատակով և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝



Հանձնարարում եմ՝

 

 

1. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) մարզային քննչական վարչությունների, Երևան քաղաքի քննչական վարչության և դրանց ստորաբաժանումների, հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարչությունների, զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության և կայազորային քննչական բաժինների պետերին՝

1) Յուրաքանչյուր երկուշաբթի «մալբրի» էլեկտրոնային համակարգով Կոմիտեի կազմակերպական-վերլուծական բաժին ուղարկել վարույթում քննվող քրեական գործերի վերաբերյալ տեղեկատվություն՝ համաձայն Ձև 1-ի.
2) պահպանել Ձև 1-ի լրացման պայմանները:

2. Կոմիտեի կազմակերպական-վերլուծական բաժնի պետին՝ յուրաքանչյուր երեքշաբթի Կոմիտեի նախագահին ներկայացնել սույն հանձնարարականի 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված մարմիններից և ստորաբաժանումներից ստացված տեղեկատվությունն  ամփոփված վիճակում:

3.Սույն հանձնարարականի կատարման նկատմամբ վերահսկողությունը հանձնարարել Կոմիտեի նախագահի տեղակալներին՝ ըստ համակարգման ոլորտների:

4. Սույն հանձնարարականն ուղարկել Կոմիտեի նախագահի տեղակալներին, Կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների պետերին:

 

 

                                                                                              Հ. Գրիգորյան


Ձև 1

հ/հ

Մարմնի, ստորաբաժանման անվանումը

Քննիչի պաշտոնը, անունը, ազգանունը

Վարույթում քննվող քրեական գործի համարը

Հարուց-ման

հոդվածը, մասը, կետը

Հարուցման օրը, ամիսը, տարեթիվը (վարույթը վերսկսելու դեպքում՝ վերսկսման օրը, ամիսը, տարեթիվը)

Քննիչի կողմից վարույթ ընդունելու օրը, ամիսը, տարեթիվը

 

 

Մեղադրյալի անունը, ազգանունը

Ընտրված խափանման միջոցը

1

Արաբկիրի քննչական բաժին

Ավագ քննիչ Սերգեյ Աբովյան

35878918

177 հոդված 2 մաս 2 կետ

18.08.2018

18.08.2018

Կարեն Շամիրյան

ստորագրություն

2

Արաբկիրի քննչական բաժին

Ավագ քննիչ Սերգեյ Աբովյան

35814118

104 հոդված 2 մաս 3 կետ

21.09.2018

21.09.2018

Ալբերտ Պողոսյան

կալանավորում

3

Արաբկիրի քննչական բաժին

ՀԿԳ քննիչ Լևոն Պետրոսյան

35810018

117 հոդված

25.07.2018

25.07.2018

 

 

4

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

               










Ձև 1-ի  լրացման պայմաններ.


  1. Գրապալատ տառատեսակ, 11 տառաչափ.
  2. Առանց հապավումների (բացառությամբ «ՀԿԳ» հապավման) և կետադրական նշանների (բացառությամբ ամսաթվերի միջև դրվող կետերի).
  3. Վարույթի գործերը լրացնել  ըստ քննիչների՝ տվյալ քննիչի վարույթում քննվող բոլոր քրեական գործերը լրացնելուց հետո միայն լրացնել մյուս քննիչի վարույթում քննվող քրեական գործերը.
  4. Լրացման ենթակա տվյալի բացակայության դեպքում սյունակը թողնել դատարկ.




Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի