Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարականը՝ վարույթում քննվող քրեական գործերի մասին տեղեկատվություն ներկայացնելու վերաբերյալ

28.04.2020 17:28

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ

 
 
 
 
Հանձնարարականը՝

 

169-Լ հանձնարարական  29.10.2018թ.
Ինկորպորացիա առ 28.04.2020թ. N 82-Լ


Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների կողմից կատարված աշխատանքի արդյունավետությունը պարզելու նպատակով և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝

 

Հանձնարարում եմ՝

 

1.Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) մարզային քննչական վարչությունների, Երևան քաղաքի քննչական վարչության և դրանց ստորաբաժանումների, հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարչությունների, զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության և կայազորային քննչական բաժինների պետերին՝

1) Յուրաքանչյուր երկուշաբթի «մալբրի» էլեկտրոնային համակարգով Կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչություն ուղարկել վարույթում քննվող քրեական գործերի վերաբերյալ տեղեկատվություն՝ «microsoft excel» ֆայլով՝ համաձայն Ձև 1-ի. (փոփ. 01.11.2019. N 149-Լ)
2) պահպանել Ձև 1-ի լրացման պայմանները:

2. Կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության պետին՝ ամփոփել սույն հանձնարարականի 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված տեղեկատվությունը շաբաթական և ամսական կտրվածքով: Շաբաթական ամփոփ թվային տվյալները Կոմիտեի նախագահին ներկայացնել յուրաքանչյուր երեքշաբթի, իսկ ամսական ամփոփումները՝ գրավոր զեկուցագրի տեսքով մինչև հաջորդող ամսվա 10-ը: (փոփ. 23.08.2019. N 128-Լ, 01.11.2019. N 149-Լ)

3.Սույն հանձնարարականի կատարման նկատմամբ վերահսկողությունը հանձնարարել Կոմիտեի նախագահի տեղակալներին՝ ըստ համակարգման ոլորտների:

4. Սույն հանձնարարականն ուղարկել Կոմիտեի նախագահի տեղակալներին, Կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների պետերին:

 

 

                                                                                                         Հ. Գրիգորյան

 

Ձև 1 (Ձև 1-ը խմբ. 28.04.2020թ. N 82-Լ)



հ/հ

Մարմնի, ստորաբաժանման անվանումը

Քննիչի պաշտոնը, անունը, ազգանունը

Վարույթում քննվող քրեական գործի համարը

Հարուցման

հոդվածը, մասը, կետը

Հարուցման օրը, ամիսը, տարեթիվը (վարույթը վերսկսելու դեպքում՝ վերսկսման օրը, ամիսը, տարեթիվը)

1

Արաբկիրի քննչական բաժին

Ավագ քննիչ Սերգեյ Աբովյան

35878918

177 հոդված 2 մաս 2 կետ

18.08.2018

2

Արաբկիրի քննչական բաժին

Ավագ քննիչ Սերգեյ Աբովյան

35814118

104 հոդված 2 մաս 3 կետ

21.09.2018

3

Արաբկիրի քննչական բաժին

ՀԿԳ քննիչ Լևոն Պետրոսյան

35810018

117 հոդված

25.07.2018

 

 

 

 

 

 

     

               







Ձև 1-ի  լրացման պայմաններ.


Գրապալատ տառատեսակ, 11 տառաչափ.

 

  1. Առանց հապավումների (բացառությամբ «ՀԿԳ» հապավման) և կետադրական նշանների (բացառությամբ ամսաթվերի միջև դրվող կետերի).
  2. Վարույթի գործերը լրացնել  հետևյալ հերթականությամբ պետեր, տեղակալներ, քննիչներ՝ տվյալ ծառայողի վարույթում քննվող բոլոր քրեական գործերը լրացնելուց հետո միայն լրացնել հաջորդ ծառայողի վարույթում քննվող քրեական գործերը.
  3. Լրացման ենթակա տվյալի բացակայության դեպքում սյունակը թողնել դատարկ.
  4. «Հարուցման օրը, ամիսը, տարեթիվը (վարույթը վերսկսելու դեպքում՝ վերսկսման օրը, ամիսը, տարեթիվը)» սյունակում  լրացնել բացառապես  օրը, ամիս, տարեթիվ՝ առանց «թ» տառը նշելու կամ այլ տեքստային գրառումներ կատարելու, ինչպես ցույց է տրված սույն Ձևում լրացված օրինակում: Նշված սյունակը լրացնելիս անհրաժեշտ է ղեկավարվել հետևյալ կերպ.

    -եթե քրեական գործ հարուցելուց հետո  երբևէ վարույթը վերսկսված չի եղել, ապա նշել բացառապես հարուցման օրը, ամիսը, տարեթիվը,
    -եթե քրեական գործի վարույթը վերսկսվել է, ապա նշել բացառապես քրեական գործով վարույթը վերսկսելու մասին որոշումը կայացնելու օրը, ամիսը, տարեթիվը.
    -եթե քրեական գործի վարույթը մի քանի անգամ է վերսկսվել, ապա նշել քրեական գործով վարույթը վերսկսելու մասին վերջին որոշումը կայացնելու օրը, ամիսը, տարեթիվը:

Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի