Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

ՔԿ նախագահի հանձնարարականը՝ ՔԿ մարմիններում և ստորաբաժանումներում վարույթը կասեցված քրեական գործերը ցուցակագրելու, հանձնում-ընդունում կատարելու և վարույթ ընդունելու վերաբերյալ

30.10.2018 17:29

 



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ

 
 
 
Հանձնարարականը՝


ՀՀ ՔԿ մարմիններում և ստորաբաժանումներում վարույթը կասեցված քրեական գործերը ցուցակագրելու, հանձնում-ընդունում կատարելու և վարույթ ընդունելու, ինչպես նաև
ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-5-րդ կետերով վարույթը կասեցված և վաղեմության ժամկետն անցած քրեական գործերի ընթացքը որոշելու վերաբերյալ

 



ք.Երևան, 30.10.2018, թիվ 171-Լ

 

 

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝

 

Հանձնարարում եմ՝


1. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի (այսուհետ' Կոմիտե) մինչդատական վարույթ իրականացնող մարմինների և ստորաբաժանումների պետերին՝

1) քննիչի վարույթում գտնվող վարույթը կասեցված քրեական գործերն այլ քննիչի հանձնելիս կատարել քրեական գործերի հանձնում-ընդունում՝ ստուգելով վարույթը կասեցված քրեական գործերի, ինչպես նաև քրեական գործերով առգրավված, իրեղեն ապացույց ճանաչված իրերի, առարակների առկայությունը  և կազմելով  հանձնման-ընդունման ակտ  (այսուհետ՝ ակտ) (Ձև 1).
2) հետևել, որ ակտով ստացված վարույթը կասեցված քրեական գործերը մարմնի կամ ստորաբաժանման քննիչի կողմից վարույթ ընդունվեն յոթնօրյա ժամկետում.
3) ակտով ստացված քրեական գործերը քննիչի կողմից վարույթ ընդունելու մասին կազմել զեկուցագիր և ակտի մեկ օրինակի հետ տասնօրյա ժամկետում համապատասխանաբար ուղարկել Կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետին, Կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալին, Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վերահսկողության վարչության պետին.
4) յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 15-ից մինչև 30-ն ուսումնասիրել Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-5-րդ կետերով վարույթը կասեցված քրեական գործերը և Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետն անցած լինելու դեպքում  օրենքով սահմանված կարգով որոշել դրանց ընթացքը.
5) յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ Կոմիտեի մարմնում կամ ստորաբաժանումում իրականացնել քննիչների կողմից կասեցված քրեական գործերի ցուցակագրում՝ ըստ տարեթվերի, գործերի համարների (աճողական կարգով), արարքի որակման, կասեցման հիմքի, գործ-էջերի քանակի, առգրավված կամ իրեղեն ապացույց հանդիսացող իրերի և առարկաների (Ձև 2): Քրեական գործերի  ցուցակները քննիչների կողմից ստորագրված վիճակում մինչև հաջորդ տարվա հունվարի 25-ը համապատասխանաբար ուղարկել սույն հանձնարարականի 1-ին կետի 3-րդ ենթակետում նշված պաշտոնատար անձանց:

2. Կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետին, Կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալին, Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վերահսկողության վարչության պետին՝ սույն հանձնարարականի 1-ին կետի 3-րդ և 5-րդ ենթակետերով նախատեսված կարգով ստացված փաստաթղթերով իրականացնել կենտրոնացված հաշվառում և արդյունքներն ամփոփող զեկուցագիրը յուրաքանչյուր տարի մինչև փետրվարի 5-ը ներկայացնել Կոմիտեի նախագահի՝ ոլորտը համակարգող տեղակալին:

3. Կոմիտեի նախագահի տեղակալներին ըստ համակարգման ոլորտների՝

1) սույն հանձնարարականի կատարման նկատմամբ իրականացնել վերահսկողություն.
2) սույն    հանձնարարականի կատարման վիճակի վերաբերյալ յուրաքանչյուր տարի մինչև փետրվարի 10-ը ամփոփ զեկուցագիր ներկայացնել Կոմիտեի նախագահին:

4.Սույն հանձնարարականն ուղարկել Կոմիտեի նախագահի տեղակալներին, մարմինների և ստորաբաժանումների պետերին:

                                                                                              

 

Հ. Գրիգորյան









Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի