Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Հանձնարարական՝ դատահոգեբանական փորձաքննությունների կատարումը «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան»-ի բժշկական հոգեբանության ամբիոնի մասնագետներին հանձնարարելու վերաբերյալ

23.09.2016 17:39


 Հ
ԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ



Հանձնարարական` 
 

ԴԱՏԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ  ԵՐԵՎԱՆԻ

ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈՒ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ


 Հայաստանի  Հանրապետության քննչական կոմիտեի մարզային քննչական վարչությունների և դրանց ստորաբաժանումների պետերին
 
 

 

20 սեպտեմբերի 2016թ.   թիվ 51-Լ                   
                                

 

Հայաստանի Հանրապետությունում դատահոգեբանական փորձաքննություններ իրականացնող փորձագիտական հիմնարկների ծանրաբեռնվածությունը թոթափելու,  քրեական գործերով նախաքննության ժամկետների երկարացումները նվազեցնելու, վարույթի մասնակիցների՝ քրեական գործերը ողջամիտ ժամկետում քննելու սահմանադրական իրավունքը երաշխավորելու նպատակով և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝

 

Հանձնարարում եմ՝

 

1.Քրեական գործերով դատահոգեբանական փորձաքննություններ նշանակելու անհրաժեշտության դեպքում դրանց կատարումը, որպես կանոն,  հանձնարարել  Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բժշկական հոգեբանության ամբիոնի մասնագետներին՝ բացառությամբ համալիր փորձաքննությունների:

2.Փորձաքննություն նշանակելու մասին որոշումն ուղեկցող նամակով ուղարկել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտորին և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարին:

3.Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարին՝ ապահովել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մարզային քննչական վարչությունների և դրանց ստորաբաժանումների վարույթում քննվող քրեական գործերով դատահոգեբանական փորձաքննությունների ծառայության գործընթացը՝ Գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:

4. Հետագա վճարումն ապահովելու նպատակով՝ փորձաքննության կատարողական ակտը եռօրյա ժամկետում ուղեկցող նամակով հանձնել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարին:

           5.Սույն հանձնարարականի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետին:

6. Սույն հանձնարարականն ուղարկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալներին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մարզային քննչական վարչությունների և դրանց ստորաբաժանումների պետերին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարին:

 

 

Ա. Գ. Հովսեփյան

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի