Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Ընտրախախտումների վերաբերյալ Քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործերից 16-ը՝ 19 մեղադրյալի վերաբերյալ, ուղարկվել է դատարան

05.02.2016 18:11
 
2015թ. դեկտեմբերի 6-ին ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում այլ անձանց փոխարեն քվեարկելու դեպքերի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների վարույթում քննվող քրեական գործերից, փետրվարի 5  դրությամբ, հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 16 քրեական գործ՝ 19 մեղադրյալի վերաբերյալ։

Եվս 5 քրեական գործով՝ 5 մեղադրյալի վերաբերյալ, հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործերը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազներին։

 

Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի