Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Հանրաքվեի ընթացքում արձանագրված ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ 7 քրեական գործ՝ 7 մեղադրյալների վերաբերյալ, ուղարկվել է դատարան

19.01.2016 16:56

2015թ. դեկտեմբերի 6-ին ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում արձանագրված խախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների վարույթում գտնվող 32 քրեական գործերից, հունվարի 19-ի դրությամբ, 8-ով նախաքննությունն ավարտվել է։

7 քրեական գործ՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան։ Նշված քրեական գործերը վերաբերում են Երևանի թիվ 8/08, 8/25, 10/15, 10/14, 2/32, 1/07, 4/26 ընտրատեղամասերում այլ անձանց փոխարեն քվեարկելու դեպքերին. քննության արդյունքներով՝ մեղադրանք է առաջադրվել 7 անձի, որոնցից 5-ը տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներ են։

1 քրեական գործի վարույթ կարճվել է` հանցագործության դեպքի և հանցակազմի բացակայության հիմքով։

24 քրեական գործով նախաքննությունը շարունակվում է։

Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի