Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Քննություն է տարվում՝ 10/15 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու վերաբերյալ ահազանգի հիման վրա

06.12.2015 15:24


Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում՝ 10/15 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու վերաբերյալ ահազանգի կապակցությամբ։

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»ի կայքէջում «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության կողմից հրապարակվել է ահազանգ առ այն, որ «Ընտրողն ահազանգել է, որ 10/15 տեղամասում ընտրացուցակում ստորագրելիս նկատել է, որ հանրապետությունից այս պահին բացակա իր եղբոր և նրա կնոջ անվան դիմաց ցուցակում ստորագրված է: Այդ մասին տեղեկացրել է հանձնաժողովին, բարձրաձայնել է, սակայն նրա խոսքերին ուշադրություն չեն դարձրել, խախտումը չեն արձանագրել»:

Հրապարակման մեջ մատնանշված  հանգամանքներն ստուգելու ուղղությամբ կատարվում է  քննություն։


Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի