Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

33-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել` խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով գույքային վնաս պատճառելու համար

08.01.2019 11:42

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է  խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով սեփականատիրոջը կամ գույքի այլ տիրապետողին խոշոր չափերի վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Արտաշատ քաղաքի` 1985 թվականին ծնված բնակչին:

Իրականացված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությամբ պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` Արտաշատ քաղաքի 33-ամյա բնակիչը, հանդիսանալով ՍՊ ընկերության տնօրեն, 2017 թվականի ամռանը Ծաղկաձոր քաղաքի հանգստյան տներից մեկի տնօրենի հետ ձեռք է բերել բանավոր պայմանավորվածություն՝ իր ընկերության միջոցով սոցիալական փաթեթի շրջանակներում ուսուցիչների հանգիստը կազմակերպելու վերաբերյալ:

Իրականացված բազմակողմանի, լրիվ և օբեկտիվ քննությամբ պարզվել է, որ, պայմանավորվածության համաձայն, 2017 թվականի հուլիսի 16-ից 20-նն ընկած ժամանակահատվածում ՍՊ ընկերության անունից թվով 21 ուսուցիչներ իրենց հանգիստն անցկացրել են տվյալ հանգստյան տանը, սակայն ՍՊ ընկերության տնօրենը չի վճարել ուսուցիչների հանգստի համար նախատեսված խոշոր չափի գումարը:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 33-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 1-ին կետով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին:

Հայտարարվել է քրեական գործի նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի