Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Ավարտվել է 17 քաղաքացուց խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

13.02.2015 17:23

Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է 17 քաղաքացուց խարդախությամբ առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: 

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցներով պարզվել և հիմնավորվել է, որ «Էլիտէլեկտրոնիքս» ՍՊԸ-ի տնօրեն Է.Մարտիրոսյանը, տեղեկանալով, որ մի շարք քաղաքացիներ, ապառիկի պայմանագիր կնքելով, պատրաստ են պայմանագրով նախատեսված՝ վաճառքի ենթակա ապրանքն ստանալու փոխարեն գումարները վերցնել և պայմանագրում նախատեսված ժամկետներում վճարումներ կատարել, նպատակադրվել է հիշյալ պատրվակն օգտագործելով գումարներ հափշտակել։

Քննության տվյալներով՝ խարդախության արդյունքում տուժել է 17 քաղաքացի։ Մասնավորապես, 7 տարբեր համակարգչային խանութում հիշատակված քաղաքացիները վարկավորմամբ էլեկտրատեխնիկա ձեռք բերելու պայմանագրեր են կնքել։ 

Նրանց համաձայնությամբ՝ Է.Մարտիրոսյանը վերցրել է նշված տեխնիկան՝ պարտավորվելով դրանց դիմաց քաղաքացիներին վճարել գումարները, սակայն խոստումը չի կատարել. Այն վաճառել է, որից գոյացած գումարները ծախսել իր անձնական կարիքների համար։ Քաղաքացիներին պատճառված վնասի չափը գնահատվել է 11.361.000 ՀՀ դրամ:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Է. Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: 

Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին, մեղադրական եզրակացությունը հաստատվել է, եւ գործն ուղարկվել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի