Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

37-ամյա տղամարդը խաղալիք ատրճանակի գործադրմամբ փորձել է բանկից գումար հափշտակել

23.03.2015 18:46
«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի՝ Էջմիածին քաղաքում գտնվող մասնաճյուղից գումար հափշտակելու դիտավորությամբ հարձակում կատարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Էջմիածին քաղաքի 37-ամյա բնակչի։

Նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ՆԳՆ բարձրագույն դպրոցն ավարտած, լեյտենանտի կոչում ստացած, մի քանի ամիս քրեական հետախուզության օպերլիազոր աշխատած տղամարդը, գտնվելով նյութական ծանր կացության մեջ,  2015 թվականի մարտի 11-ի առավոտյան Էջմիածնի խանութներից մեկից գնել է խաղալիք ատրճանակ և գնացել բանկ:

Որոշ ժամանակ սպասարկման սրահում սպասելուց հետո նկատել է, որ ազատվել է թիվ 4 սպասարկման կետը՝ մոտեցել է և, հանելով խաղալիք ատրճանակը, բանկի աշխատակցից  պահանջել է գումար: Բանկի աշխատակցուհին սկսել է հաշվել դրամարկղում եղած գումարը, իսկ, երբ նկատել են, տղամարդու ձեռքում իրականում խաղալիք ատրճանակ է, բանկում ծառայություն իրականացնող ոստիկանի միջամտությամբ վնասազերծել են և բերման ենթարկել ոստիկանության բաժին:

Քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ նա 09.02.2012 թվականից մինչև 12.03.2012 թվականը բուժում է ստացել Նորքի հոգեբուժական հիվանդանոցում:

Մինչդատական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործով նշանակվել է ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություն։

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի