Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Հրդեհ Պուշկինո գյուղում. այրված տախտակների վրա հայտնաբերվել է տանտիրոջ դին

24.08.2015 18:52

2015 թվականի օգոստոսի 24-ի՝ ժամը 06:55-ին, Երևան քաղաքի «Ճգնաժամային կառավարման կենտրոնից» ոստիկանության Ստեփանավանի բաժին հաղորդում է ստացվել, որ այրվում է Լոռու մարզի Պուշկինո գյուղի թիվ 177 տունը:

 

Դեպքի վայր է մեկնել  քննչական-օպերատիվ խումբ։ Պարզվել է, որ այրվել է Լոռու մարզի Պուշկինո գյուղի 177 տան ցախանոցը, որտեղ կրակը մարելուց հետո այրված տախտակների վրա հայտնաբերվել է հիշյալ տան սեփականատեր՝ միայնակ բնակվող, 1956թ. ծնված Հարություն Կիրակոսյանի դին՝ այրված-մոխրացած վիճակում:

 

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում  քննություն է տարվում՝ պարզելու  Հ.Կիրակոսյանի մահվան հանգամանքները, հրդեհի բռնկման պատճառները։ Նշանակվել են դատաբժշկական և հրդեհատեխնիկական փորձաքննություններ:

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի