Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

2017 թվականի առաջին կիսամյակի ընթացքում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ քննվել է 332 քրեական գործ

27.07.2017 10:48

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ՀՀ քննչական կոմիտեի կողմից քննության ենթակա կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ 2017 թվականի առաջին կիսամյակի ընթացքում քննվել է 332 քրեական գործ:

Դիտարկվող ժամանակահատվածում վարույթում քննված քրեական գործերից՝

62-ը վերաբերել է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածով նախատեսված՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն,

54-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածով նախատեսված՝ իշխանությունը չարաշահելուն, իշխանազանցությանը կամ իշխանության անգործությանը,

49-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածով նախատեսված՝ առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելուն,

47-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված՝ յուրացմանը կամ վատմանը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով,

40-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով նախատեսված՝ պաշտոնեական կեղծիքին,

15-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածով նախատեսված՝ կաշառք տալուն,

 12-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածով նախատեսված՝ կաշառք ստանալուն,

8-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածով նախատեսված՝ պաշտոնեական լիազորությունները անցնելուն,

7-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածով նախատեսված՝ պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալուն և այլն:

Նշված ժամանակահատվածում մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ 33 քրեական գործ՝ 67 անձի վերաբերյալ, որոնցից 15-ը՝ 44 անձի վերաբերյալ քննվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում:


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի