Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանն արժանացել է պարգևների (լուսանկարներ)

24.07.2019 11:21

Ռուսաստանի Դաշնության Կրասնոյարսկ  քաղաքում տեղի ունեցած Հայաստանի, Ռուսաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների չորրորդ համատեղ կոլեգիայի նիստի ժամանակ կայացել է պարգևատրման հանդիսավոր արարողություն:

ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն արժանացել է մի շարք պարգևների:

Մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը ՀՀ ՔԿ նախագահին պարգևատրել է «Միջազգային համագործակցության ամրապնդման համար» մեդալով:

Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Իվան Նոսկևիչը Հայկ Գրիգորյանին պարգևատրել է «Գերմանաֆաշիստական զավթիչներից Բելառուսի ազատագրման 75-ամյակի համար» մեդալով, ինչպես նաև՝ «Ծառայության և փոխգործակցության համար» կրծքանշանով:

ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ  Գրիգորյանն իր հերթին մեդալներով և հուշանվերներով է պարգևատրել Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեների ղեկավարներին և աշխատակիցներին:


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի