Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

29-ամյա երիտասարդը դուրս է եկել տանից և չի վերադարձել (լուսանկար)

17.01.2017 12:13

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում անհայտ կորած համարվող 29-ամյա Հայկ Խաչատրյանին հայտնաբերելու ուղղությամբ:

2016 թվականի նոյեմեբերի 26-ին հաղորդում է ստացվել երիտասարդի մորից առ այն, որ որդին՝  1988 թվականին ծնված Հայկ Խաչատրյանը, 2016 թվականի նոյեմբերի 20-ին  դուրս է եկել իրենց բնակարանից և չի վերադարձել:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որի շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ երիտասարդին հայտնաբերելու համար։

Հայկ Խաչիկի Խաչատրյանն ունի 175-180 սմ հասակ, միջին կազմվածք, դեմքը՝ օվալաձև, նիհարավուն, մի փոքր ճաղատ գլուխ, ծնոտի աջ հատվածում սպի, ձեռքերի վրա շան կծածի հետևանքով առաջացած սպիներ։ Երիտասարդի հագին տվյալ օրը, հավանաբար, եղել է սև գույնի սպորտային համազգեստ, սև ձմեռային կոշիկներ: Կից ներկայացնում ենք երիտասարդի լուսանկարը։

Ովքեր ճանաչում են նշված անձին կամ որևէ տեղեկություն ունեն նրա գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրամեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջմտած դատավճռով:

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի