Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Հայտարարություն՝ ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի 1-ին կայազորային քննչական բաժնի տարածքային բաժնի պետի ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու մասին

12.09.2019 17:01

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտը (այսուհետ՝ Դեպարտամենտ) հայտարարում է պետական ծառայության հետևյալ ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու մասին

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի 1-ին կայազորային քննչական բաժնի տարածքային բաժնի (այսուհետ՝ Բաժին) պետ (ծածկագիրը՝ 93-ՔԿ–3.1-25).

* Բաժնի պետն ապահովում է Բաժին ուղղված /մտից/ և Բաժնից առաքվող /ելից/ փաստաթղթերի ընդունման, ստուգման, առաքման, ըստ ենթակայության դասակարգման,  հաշվառման, ձևակերպման և պատճենահանման, Բաժնում ստացվող փաստաթղթերի, նյութերի, քրեական գործերի ընդունման, գրանցման, հաշվառման և ՔԿ արխիվ հանձնման, Բաժնի կարճված քրեական գործերի ընդունման, գրանցման, հաշվառման և ՔԿ արխիվ հանձնման, Երևան քաղաքի վարչական շրջանների քննչական բաժիններին ուղարկվող քրեական գործերի ընդունման, գրանցման, հաշվառման և ելքագրման, Բաժնում հաշվառված, հսկողության վերցված փաստաթղթերի, միջնորդությունների, դիմում-բողոքների և գրությունների կատարման ընթացքի ու բովանդակության վերաբերյալ ամփոփ հաշվետվությունների նախապատրաստման, Կոմիտեի նախագահի, Կոմիտեի նախագահի տեղակալների, Գլխավոր քարտուղարի և Վարչության պետի հրամանների, ցուցումների, հանձնարարականների ընդունման, գրանցման, հաշվառման և ծանուցման, Բաժնում հաշվառվող և վարվող մատյանների, իրավականա կտերի վերաբերյալ կարգագրերի և անվանակարգի կազմման, Բաժնի արխիվի վարման աշխատանքները, կազմակերպում է Բաժնում փաստաթղթային սպասարկման ապահովումը, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության արդյունավետությունը, գործավարության միասնական կարգի կիրառման և դրա պահանջների կատարման նկատմամբ հսկողությունը, ապահովում է Բաժնում հարուցված, կարճված, կասեցված, մերժված, դատարան ուղարկված, դատարանի կողմից ետ վերադարձված քրեական գործերի հաշվառման, ընդունման-հանձնման և ՔԿ արխիվ ուղարկման աշխատանքները, Բաժնի պետի հանձնարարությամբ ապահովում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցներ մշակելը, Բաժնի պետի հետ համաձայնեցնելով՝ համակարգում է Վարչությունում ստացված նյութատեխնիկական և այլ ապրանքանյութական արժեքների բաշխման աշխատնքները, Բաժնի պետին առաջարկություններ է ներկայացնում՝ Բաժնի քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերապատրաստելու, խրախուսելու, կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ, Բաժնի քաղաքացիական ծառայողների բացակայության դեպքում նրանց փոխարինելու վերաբերյալ, Բաժնի պետի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն.

Նշված ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝

 

* բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության պաշտոններում կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն մեկ տարվա ստաժ, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ առնվազն երկու տարվա մաս­նա­գիտական աշխատանքային ստաժ,կամ մինչև 2019 թվականի հուլիսի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ.

* ՀՀ Սահմանադրության, «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին», «Քաղաքացիական ծառայության մասին», «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենսդրության, «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կանոնադրությունը հաստատելու մասին», «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի գործավարության կարգը հաստատելու մասին» Կոմիտեի նախագահի հրամանների, իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

* համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.

* պետական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնի հիմքի վերացման հնարավոր ժամկետն է՝ մրցույթի արդյունքում հաղթող ճանաչելը.

*աշխատավարձի չափը՝ 175.932դրամ:


Դիմող քաղաքացիները պետք է ՀՀ քննչակն կոմիտեի ներկայացնեն.

* գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),

* կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները),

* կադրերի հաշվառման անձնական թերթիկ,

* աշխատանքային գրքույկի պատճենը (առկայությանդեպքում),

* ինքնակենսագրություն (ազատ ոճով),

* արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ, կամ համապատասխան տեղեկանք,

* մեկ լուսանկար` 5x6սմչափսի,

* անձնագրի և սոց. քարտի կամ նույնականացման քարտի պատճենը,

*բժշկական տեղեկանք:

Փաստաթղթերնընդունվումենամենօր՝ ժամը 9.30-իցմինչև 17.30-ը, բացիշաբաթևկիրակիօրերից:

Դիմումներիընդունմանվերջնաժամկետնէ` 16.09.2019թ.:

ՀՀ քաղաքացիները Դեպարտամենտ պետական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու համար կարող են դիմել ՀՀ քննչական կոմիտե (ք. Երևան, Մամիկոնյանց 46/1, հեռ. 011 880 119) կամ դիմումը ներկայացնել էլեկտրոնային փոստի միջոցով՝ kadrer.qnnchakankomite.com հասցեին:


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի