Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Հայտարարություն՝ ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակը համալրելու համար անցկացվող լրացուցիչ գրավոր քննության մասին

11.07.2016 15:48
ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակը համալրելու համար անցկացվող լրացուցիչ գրավոր քննությունը տեղի կունենա 2016թ. օգոստոսի 31-ին, ՀՀ քննչական կոմիտեում /ք.Երևան, Մամիկոնյանց 46/5, հեռ. 011880-146, 011-880-144/:
 
Փաստաթղթերն ընդունվում են 2016թ. հուլիսի 13-ից մինչև 2016թ. օգոստոսի 12-ը ներառյալ /դիմել կարող են «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 10-րդ մասով նախատեսված տվյալներ ունեցող անձինք, ովքեր ունեն դատախազի, դատավորի, քննիչի պաշտոնում կամ փաստաբանի 3 տարվա մասնագիտական աշխատանքի ստաժ, եթե չի անցել այդ պաշտոնը թողնելուց հետո 5 տարի կամ
Իրավաբանական գիտությունների դոկտոր է կամ
Իրավաբանական գիտությունների թեկնածու է և ունի իրավաբանի մասնագիտությամբ աշխատանքի 5 տարվա ստաժ/:
 
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը.
 
- Դիմում
- կադրերի հաշվառման անձնական թերթ
- ինքնակենսագրություն /ձեռագիր` նշելով ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ծննդավայրը, դպրոցը, ԲՈՒՀ-ը, աշխատանքային գործունեությունը, պարտադիր ժամկետային զին. ծառայությունը, ընտանեկան կարգավիճակը, ընտանիքի անդամները, նշելով նրանց  ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, աշխատում են որտեղ, սովորում են որտեղ/:
- 4X6 չափսի 2 լուսանկար
- անձնագրի, սոց.քարտի, պետական հավատարմագրված բարձրագույն իրավաբանական դիպլոմի և միջուկի, զին.գրքույկի, աշխատանքային գրքույկի պատճենները
- ֆիզիկական արատների և հիվանդությունների բացակայության մասին տարածքային բուժ.հաստատությունից, հոգեբուժական և նարկոլոգիական դիսպանսերներից տեղեկանք
- բնութագիր աշխատանքի կամ վերջին ուսումնական հաստատության վայրից:
 

Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի