Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

«Քաջարանի բժշկական կենտրոն»-ում քաղաքացիների՝ «հեպատիտ c» հիվանդությամբ վարակվելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

17.01.2015 18:15

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ «Քաջարանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելու, անվտանգության կանոններին չհամապատասխանող` 2 եւ ավելի անձանց առողջությանը վնաս պատճառած ծառայություններ մատուցելու դեպքի առթիվ:

2015թ. Հունվարին ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ոստիկանության Կապանի բաժնից ստացվել են նյութեր, որոնց համաձայն՝ «Քաջարանի բժշկական կենտրոն» բուժօգնության դիմած մի քանի քաղաքացի բացատրություն է տվել, որ նախքան «Քաջարանի բժշկական կենտրոն» բժշկական կենտրոն դիմելը «հեպատիտ c» հիվանդության վարակակիր չեն հանդիսացել, սակայն նշված կենտրոնում բժշկական միջամտության, վիրահատության ենթարկվելուց հետո իրենց մոտ «հեպատիտ c» է ախտորոշվել:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ` Սյունիքի մարզային քննչական վարչությունում հունվարի 17-ին հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 1-ին մասով և 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Կատարվում է նախաքննություն:


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի