Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Հերքում. ՔԿ քննիչի և դատախազի մասնակցությամբ որևէ ծեծկռտուք տեղի չի ունեցել

21.10.2016 19:35

Armtimes.com տեղեկատվական հարթակում հոկտեմբերի 20-ին «Բաղմանյանի գործով դատախազի ու քննիչի վեճը վերաճել է ծեծկռտուքի» վերտառությամբ հոդվածում տեղ են գտել իրականությանը չհամապատասխանող տվյալներ։

Մասնավորապես հոդվածագիրը նշել է, թե Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանումում քննվող՝ «Մարտունու պանրագործարան» ԲԲԸ-ի տնօրեն Թաթուլ Բաղդասարյանի բողոքն ընդդեմ Գեղարքունքի մարզի դատախազ Էդիկ Հարությունյանի և քննչական կոմիտեի քննիչ Մարատ Ավետիսյանի որոշումների դեմ» դատական գործի առաջին նիստից հետո դատախազի և քննիչի մասնակցությամբ միջադեպ է գրանցվել: Հեղինակի ներկայացմամբ՝ վիճաբանություն է տեղի ունեցել դատախազ Էդիկ Հարությունյանի և քննիչ Մարատ Ավետիսյանի միջև, ինչը, իբր, վերաճել է ծեծկռտուքի։

Պաշտոնապես հայտարարում ենք, որ նման որևէ միջադեպ ՀՀ ՔԿ քննիչի մասնակցությամբ չի գրանցվել։ Ավելին՝ տեղեկացնում ենք, որ Գեղարքունիքի մարզային քննչական կոմիետեի ՀԿԳ քննիչ Մարատ Ավետիսյանը, ՀՀ ՔԿ նախագահի հրամանով, 2016 թ օգոստոսից գործուղվել է ՀՀ Հատուկ քննչական ծառայություն, որտեղ ընդգրկվել է ՀՔԾ վարույթում քննվող քրեական գործով ստեղծված քննչական խմբի մեջ։

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի